
Արցախի Մարտունի քաղաքում խմելու ջրի ցանցի վերակառուցումը շարունակվում է
Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում մեկնարկել է խմելու ջրի ցանցի վերակառուցման երկրորդ փուլը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայաստան» հիմնադրամը հանդիսավորությամբ ազդարարեց ծրագրի առաջին փուլի ավարտը, որի արդյունքում քաղաքի բնակչության շուրջ երկու երրորդն այսօր ունի կանոնավոր ջրամատակարարում: Աշխատանքների 2-րդ եւ 3-րդ փուլերի ավարտին քաղաքն ամբողջությամբ կունենա բարելավված ջրամատակարարում:
Ֆինանսավորումը` Հիմնադրամի պատվո անդամ, «Տաշիր-Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի: Ծրագրի պատասխանատու` Հակոբ Գյուլգյուլյան: Այս մասին հայտնում է Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել