HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպայի առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար Հայաստանը պարգևատրվել է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ծանրամարտի եվրոպայի առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Եվրոպայի ֆեդերացիայի կողմից արժանացել են հուշանվերների:

Նշենք, որ Եվրոպայի ավարտված առաջնությունում Հայաստանը ունեցավ չորս չեմպիոն: Գոռ Սահակյանը չեմպիոն էր հռչակվել 67 կգ քաշային կարգում, Դավիթ Հովհաննիսյանը՝ 96 կգ քաշում, Գարիկ Կարապետյանը՝ 102 կգ-ում, իսկ Սամվել Գասպարյանը՝ 109-ում։ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Արա Աղանյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը հռչակվել են փոխչեմպիոններ, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը դարձել են առաջնության բրոնզե մեդալակիր։ Ի դեպ, հարկ է նշել, որ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի բոլոր 10 ծանրորդները դարձան մեդալակիր:

Կանանց պայքարում 55 կգ քաշում Իզաբելա Յայլյանը դարձել է բրոնզե մեդալակիր, 74 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն, Հռիփսիմե Խուրշուդյանն էլ 87 կգ-ում  նույնպես բրոնզ է նվաճել:

Առաջնության ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter