HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների հեռանկարները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ քննարկել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած մամլո հաղորդագրության մեջ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի հետագա հեռանկարները, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման այլ բաղադրիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ Բայրամովը նշել է, թե իբր «Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, որոնք ստանձնել է եռակողմ հայտարարության շրջանակներում, ամբողջությամբ չի հանում իր ուժերը ադրբեջանական տարածքներից, բռնազավթման մեջ է պահում Ադրբեջանի ութ գյուղեր, պարբերաբար շարունակում ռազմական ու քաղաքական սադրանքները»։ 

Բացի այդ, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «ընդգծել է ադրբեջանցի երկու զինվորականների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը», որոնք ապօրինաբար հատել էին սահմանն ու հայտնվել Հայաստանի տարածքում։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, համաձայն որի Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Ագշին Գաբիլի Բաբիրովի և Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ, որոնք ապօրինաբար հատել էին ՀՀ պետական սահմանը, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանք երկուսն էլ կալանավորվել են։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter