
ԱՀԿ. Չինաստանը տեղեկություններ ունի, որը կարող է լույս սփռել COVID-19-ի ծագման վերաբերյալ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեսակետ է հայտնել այն մասին, որ Չինաստանն ունի էական տեղեկատվություն, որը կարող է լույս սփռել COVID-19-ի ծագման վրա և պահանջել, որ Պեկինն անհապաղ կիսվի համապատասխան տվյալներով։
«Առանց տեղեկատվությանը լիարժեք հասանելիության, որն ունի Չինաստանը<…> կարելի է դիտարկել ցանկացած հիպոթեզ»,- Ժնևում հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը՝ ընդգծելով, որ Կազմակերպությունը Չինաստանին խնդրում է համագործակցել այս հարցում։
Նրա խոսքով՝ եթե Պեկինը տրամադրի անհրաժեշտ տվյալները, «մենք կիմանանք, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչպես է դա սկսվել»։
COVID-19-ի հայտնաբերումից ավելի քան երեք տարի անց՝ վիրուսի ծագման շուրջ դեռևս ընթանում են թեժ բանավեճեր։ Այս հարցը լուրջ հակասություններ է առաջացրել գիտական համայնքում և նույնիսկ ամերիկյան կառավարական մարմիններում։
Ոմանք հավատում են այն վարկածին, որ վիրուսը բնական ճանապարհով կենդանիներից անցել է մարդուն, մյուսները հավանական են համարում, որ արտահոսքը եղել է չինական Ուհան քաղաքի լաբորատորիայից։ Վերջինս Չինաստանը կատեգորիկ հերքում է։
Լուսանկարը՝ File Photo-ի
Մեկնաբանել