
Արցախի առողջապահության նախարար է նշանակվել Վարդան Թադևոսյանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։
Համաձայն հրամանագրերի՝ Սամվել Արծրունու Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Առողջապահության նախարար է նշանակվել Վարդան Նիկոլայի Թադևոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել