
Սմբատ Գրիգորյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ
Նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 17-ի հրամանագրով՝ Սմբատ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ և ազատվել 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով՝ Ալբերտ Բաղդասարյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել