
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիա
ԱԳՆ-ն հայտնում է, որ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիա:
Անկարայի օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Այնուհետև, տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել