
Մաշտոցի պուրակի ակտիվիստները Սահմանադրության միամսյակ են անում
Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարում մեր հիմնական զենքը եղել է ՀՀ Սահմանադրությունը: Հուլիսի 5-ի Սահմանադրության տոնի կապակցությամբ հունիսի 5-ից հուլիսի 5-ը հայտարարում ենք Սահմանադրության միամսյակ:
Մաշտոցի պուրակում և այլ վայրերում կազմակերպելու ենք տարբեր միջոցառումներ` ելույթներ քաղաքացիական ամբիոնից, դասախոսություններ, քննարկումներ ֆեյսբուքում, լուսանկարների և ֆիլմերի ցուցադրություններ, մշակութային և քաղաքացիական ակցիաներ, համերգներ:
Ամեն ուրբաթ երեկոյան քաղաքացիական ամբիոնից կհնչեն ելույթներ սահմանադրական կարգի և դրա հաստատման թեմաներով: Շաբաթ և կիրակի երեկոները կլինեն լեցուն մշակութային միջոցառումներով և զանազան ակցիաներով: Բոլոր միջոցառումների մանրամասենրի մասին նախապես կհայատարարենք:
Կոչ ենք անում բոլոր համալսարանների ուսանողներին, փորձագետներին, լրագրողներին այս միամսյակի ընթացքում հանրային օրակարգ բարձրացնել սահմանադրությանն առնչվող տարբեր թեմաներ:
Ուրբաթ օրը` հունիսի 8-ին, ժամը 19:19, քաղաքացիական ամբիոնից ելույթ կունենա քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Թեման` Սահմանադրական կարգի էությունը:
Մաշտոցի պուրակի ակտիվիստներ
հունիսի 5, 2012 թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել