
Երասխի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ զինծառայողը
Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:
ՊՆ հաղորդմամբ, զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
«Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել