
ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները կքրեականացվեն
Այսուհետ քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը: Կառավարությունը դեկտեմբերի 29-ի նիստում հավանություն տվեց իր օրենսդրական նախաձեռնությանը:
«Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով՝ տուգանքից մինչև կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։
Իսկ եթե այդ կոչերը կատարվեն՝ օգտագործելով հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ ԶԼՄ-ները, կամ տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա կարող է սպառնալ մինչև 2-5 տարի ժամկետով ազատազրկում»,- ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։
Մեկնաբանել