
«Իրական մեղավորը»․ երթ դեպի ՀՀ կառավարություն (լուսանկարներ)
Արցախը 2 շաբաթից ավել գտնվում է ամբողջական շրջափակման մեջ: Արցախի միջանցքի բացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պահանջով ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը նախաձեռնել էր երթ, որը մեկնարկեց Մատենադարանի մոտից և աավարտվեց ՀՀ կառավարության շենքի դիմաց։
Երթը կրում էր «Իրական մեղավորը» խորագիրը․ ըստ կազմակերպիչների՝ իրավիճակի հանգուցալուծման առաջնային պատասխանատուները ՀՀ փաստացի իշխանություններն են, որոնք, սակայն, որևէ գործուն քայլ չեն ձեռնարկում շրջափակաման մեջ գտնվող Արցախի և մայր հայրենիքի հետ կապող կենսական ճանապարհի բացման ուղղությամբ, միևնույն ժամանակ, ըստ երթի կազմակերպիչների՝ սլաքներն ուղղում են դեպի միջազգային հանրություն և բարեկամ պետություններ, մասնավորապես ՌԴ։
Կառավարության շենք դիմաց բողոքի երթի մասնակիցները գործադիր իշխանությունից՝ Փաշինյանի գլխավորությամբ, պահանջեցին կատարել Սահմանադրությամբ ամրագրված պարտականությունները կամ հրաժարվել իշխանությունից։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել