
Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 37 նոր դեպք
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 37 նոր դեպք, մահացել է 2 մարդ։
Նախորդ շաբաթ կատարվել է 1023 թեստավորում։ Առողջացել է 46 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 976 դեպք։ Հիվանդացածներից 436 162-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8716 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 242 901 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել