
«Երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ աշխատատեղերի թիվը գերազանցել է 700 000-ը»․ Նիկոլ Փաշինյան
2022 թ․-ի նոյեմբերին Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել, և Հայաստանի երրորդ Հանրապետության մեջ առաջին անգամ աշխատատեղերի թիվը գերազանցել է 700 000-ը։ 2021-ի նոյեմբերի նկատմամբ միջին աշխատավարձն ավելացել է 20.4 %-ով:
Այս մասին Կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոյեմբերի տվյալներով՝ ունենք 701 451 աշխատատեղ: 2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ-ում ստեղծվել է 153 462 աշխատատեղ՝ 28 %-ով աճ է արձանագրվել։ Նաև պետք է արձանագրեմ, որ 2018-ի մայիսի նկատմամբ ՀՀ-ում համախառն աշխատավարձի ֆոնդը, ըստ էության, գրեթե կրկնապատկվել է, ավելացել է շուրջ 89 մլրդ 220 մլն դրամով կամ 92.3 %-ով»,- ասաց Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ սա ամենակարևոր ազդակն է, որ հանրության աշխատող հատվածը հաջողությամբ դիմակայել է գնաճին, որովհետև տարեկան գնաճը շատ ավելի ցածր է՝ 8.5 %։
Մեկնաբանել