
Կյանքի ճանապարհ․ Արցախի համար ակցիաները շարունակվում են (լուսանկարներ)
Արցախը Հայաստանին կապող միջանցքը, որը ստացել է Կյանքի ճանապարհ անվանումը, 5-րդ օրն է՝ շարունակում է փակ մնալ Ադրբեջանի կողմից։
Երևանում չեն դադարում համերաշխության ակցիաները Արցախի ժողովրդի համար, ինչպես նաև բողոքի ակցիաները միջազգային դիվանագիտական ներկայացուցչությունների առջև։ ՄԱԿ-ի գրասենյակի համակարգողի պաշտոնակատար Քրիստին Վեյգանդն այսօր իջավ բակ և հանդիպեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին և Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանին, որ գրասենյակի մոտ շարունակում է անժամկետ նստացույցը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել