HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին կիրառել Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի սկզբունքները

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ԱՄՆ-ում գրանցված ընտրողներին հորդորել ԱՄՆ Կոնգրեսին կիրառել Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի սկզբունքները և բարձրաձայնել Ադրբեջանի ագրեսիայի դեմ։ Համագումարի հաղորդգարությունում մասնավորապես ասվում է հետևյալը․

«Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը և արգելափակել է դեպի Արցախ տանող միակ ճանապարհը՝ տնտեսական տեռորի ենթարկելով հայերին։

Հորդորե՛ք Կոնգրեսին կիրառել Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի սկզբունքները և բարձրաձայնել Ադրբեջանի ագրեսիայի դեմ:

Մեզնից յուրաքանչյուրը կարող է փոփոխություն կատարել: Դա տևում է ընդամենը մոտ մեկ րոպե: Եթե Դուք Միացյալ Նահանգներում գրանցված ընտրող եք, խնդրում ենք սեղմել ստորև ներկայացվող կոչ հաղորդագրությանը՝ Ձեր ԱՄՆ կոնգրեսականի հետ կապ հաստատելու հղումը բացելու համար և ապահովե՛ք, որ Ձեր մտահոգությունները բարձրաձայնված լինեն:

Եթե Դուք Միացյալ Նահանգներում գրանցված ընտրող չեք, բայց ունեք ընկերներ կամ բարեկամներ, ովքեր հանդիսանում են գրանցված ընտրողներ, խնդրում ենք, կիսվե՛ք նրանց հետ այս կոչ հաղորդագրությամբ և խրախուսե՛ք նրանց, որպեսզի իրենց ձայները լսելի դառնան»:

Նշենք, որ Ազատության աջակցության ակտի 907 բանաձևով՝ արգելվում է ԱՄՆ կառավարությանը որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter