
«Բացե՛ք միջանցքը». բողոքի ակցիա դեսպանատների մոտ (լուսանկարներ)
Արդեն երկու օր է՝ Արցախը Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամի շեմին է․ Ստեփանակերտի հիվանդանոցի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում, նրանց կյանքին վտանգ է սպառնում, Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ տեղափոխումը դարձել է անհնար: Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում՝ 270 երեխա։
Այսօր Ադրբեջանը նաև խափանել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։
Արցախցի երիտասարդները բողոքի ակցիան էին կազմակերպել Ադրբեջանի կողմից Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, փակելու կապակցությամբ։
«120 հազար մարդ շրջափակման մեջ է», «Բացե՛ք միջանցքը», «Մենք ուզում ենք տուն գնալ», «Ես Արցախից եմ «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Սա հանցանք է մարդկության դեմ», «Քո կողքին ենք Արցախ», «Դադարեցրեք հումանիտար ճգնաժամը», «Դադարեցրեք ցեղասպանությունն Արցախում» գրություններով պաստառներով ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնը բարձրացրին Եվրամիության հայաստանյան գրասենյակի, Ֆրանսիայի և ՌԴ դեսպանությունների շենքերի դիմաց, նաև հանձնեցին նամակ-բողոքներ նշված կառույցներին։
Մեկնաբանել