
Հաստատվել է կորոնավիրուսի 53 նոր դեպք
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 53 նոր դեպք, մահվան դեպք չի արձանագրվել։
Նախորդ շաբաթ կատարվել է 2930 թեստավորում։ Առողջացել է 89 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 881 դեպք։ Հիվանդացածներից 435 060-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8712 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 240 491 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել