HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական վարույթ՝ «Paradise hotel» հյուրանոցի մոտ կատարված սպանության և սպանության փորձի դեպքի առթիվ

Շենգավիթ վարչական շրջանում հրազենով կատարված սպանության և սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Պարզվում են 2022թ դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ‹‹Paradise hotel›› հյուրանոցի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում կատարված սպանության և սպանության փորձի հանգամանքները:

09.12.2022թ.՝ ժամը 23:55-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ‹‹հրազենային վիրավորում›› ախտորոշմամբ Երևան քաղաքի Բագրատունյաց 54 հասցեից հրազենային վիրավորում ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա և 27-ամյա երկու տղամարդ, որոնցից առաջինը, գիտակցության չգալով, մահացել է: 

ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Որոշում է կայացվել քրեական վարույթի նախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու մասին:

Դեպքի վայր հանդիսացող ‹‹Paradise hotel›› հյուրանոցի մոտ զննությամբ հայտնաբերվել են կրակված գնդակ, պարկուճներ, գետնին, դեպքի վայրում գտնվող ավտոմեքենաների վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: 

Հարցաքննվել են բազմաթիվ անձինք։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Իրականացվում են ապացուցողական, վարութային գործողություններ, ինչպես նաև` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, կատարված առերևույթ հանցանքի շարժառիթը և  ենթադրյալ հանցանք կատարած անձին(անձանց) պարզելու նպատակով։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter