
ԵՄ դիտորդական առաքելության մանդատը պետք է երկարաձգվի. Կատրին Կոլոննա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հաստատել է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու անհրաժեշտությունը։
Այս մասին նա խոսել է այսօր՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։
«Երկու երկրների միջեւ լարվածությունը պահպանվում է՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում։ Եվ դա ցույց է տալիս վստահության եւ անվտանգության երաշխիքների բացակայությունը, որը Ռուսաստանը հավակնում էր ապահովել այս տարածաշրջանում։ Դա փաստ է։ Այս համատեքստում Ֆրանսիան եւ ԵՄ-ն նախանձախնդիր են օգնելու Հայաստանին»,- ասել է նախարար Կոլոննան։
ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, ըստ ֆրանսիացի դիվանագետի, սահմանափակել է էսկալացիայի ռիսկը։ «Առաքելությունը պետք է մնա այնքան, որքան անհրաժեշտ է։ Դա մեր համոզմունքն է եւ հայերի ցանկությունը»,- ասել է Կատրին Կոլոննան։
Մեկնաբանել