
Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Իսպանիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Մարոկկոյի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Իսպանիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի։
Թեպետ խաղի հիմնական ժամանակահատվածում իսպանացիներն ունեին տարածքային բացահայտ առավելություն, սակայն մարոկկացիների հակագրոհները երբեմն շատ ավելի ագրեսիվ և վտանգավոր էին ստացվում, քան Իսպանիայի դիրքային գրոհները։
Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում պատկերը չփոխվեց, և դիմակայության հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ բախտը ժպտաց մարոկկացիներին։
Մարոկկոյի հավաքականի մրցակիցը քառորդ եզրափակչում կլինի Պորտուգալիա-Շվեյցարիա զույգի հաղթողը։ Այս հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել