
Ֆրանսիան վստահ հաղթանակ տարավ Լեհաստանի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Ֆրանսիայի ազգային հավաքականը 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լեհաստանի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Հանդիպման հաշիվը բացվեց 44-րդ րոպեին, աչքի ընկավ Օլիվյե Ժիրուն, որը 52-րդ գոլը խփեց Ֆրանսիայի հավաքականի կազմում՝ դառնալով հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Այնուհետև հերթը Կիլիան Մբապեինն էր, որը 74-րդ րոպեին կրկնապատկեց ֆրանսիացիների առավելությունը, իսկ 91-րդ րոպեին Մբապեն ևս մեկ գնդակ ուղարկեց լեհերի դարպասը։ Մրցավարի ավելացրած 9-դր րոպեին Ռոբերտ Լևանդովսկին 11-մետրանոցից կարողացավ խփել լեհերի հեղինակության գնդակը։
Քառորդ եզրափակչում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը կլինի Անգլիա-Սենեգալ զույգի հաղթողը։
Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին զույգը նախօրեին կազմել էին Արգենտինան և Նիդերլանդները։
Մեկնաբանել