
Խաչիկ Ղազարյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր
Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 2-ին հրամանագիր է ստորագրել, որով Խաչիկ Ղազարյանին նշանակել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 28-ի ԲԴԽ-113-Ո-363 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Խաչիկ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,- նշված է հրամանագրում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել