
Ցույց՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու համար (լուսանկարներ)
Ազատության հրապարակում տեղի ունեցավ հավաք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)-ի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ` «Ո՛չ ՀԱՊԿ-ին», «Դուրս ՀԱՊԿ-ից», «Ազատ, անկախ Հայաստան կարգախոսերով»։ Մասնակիցներն իրենց հետ բերել էին տարբեր պաստառներ ու դրոշներ, այդ թվում Եվրամիության, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, նաև ՀՀ-ի ու Արցախի։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին մասնակցում են Կազմակերպության անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդներն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել