
Սամվել Ալեքսանյան. «Եթե ժողովուրդը շատ ուզենա, «Փակ շուկայի» շենքի մի մասը «Սիթի» կդառնա»
ԱԺ պատգամավոր, Սամվել Ալեքսանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ շուկայի հետնամասի տանիքի փլուզումն իր հետ կապ չունի: «Շուկայի քանդվելու հետ ես կապ չունեմ: Հանձնաժողով է ստեղծվել, որ ուսումնասիրեն, տեսնեն, թե ինչից է քանդվել շուկան: Ես շուկան քանդելու ցանկություն չունեմ»,-ասաց Սամվել Ալեքսանյանը:
Ճի՞շտ է, որ շուկայի շենքի վրա եւս 4 հարկ կառուցվելու է:
Ո՞վ ա ասում էդ լուրերը:
Մամուլն է գրել:
Ցավդ տանեմ, մամուլում օրը հազար ձեւի բան են գրում, ոչ մի հարկ էլ չի կառուցվելու:
Ի վերջո, կարո՞ղ եք հրապարակային ասել, որ շուկային ձեռք չեք տալու:
Ասում եմ` շուկային ձեռք չեմ տալու:
Իսկ ինչպե՞ս եք վերականգնելու տանիքի փլուզված մասը:
Նույնությամբ վերականգնելու ենք, ճարտարապետությանն էլ ձեռք չենք տալու:
Իսկ «Փակ շուկայի» շենքը վերանորոգումից հետո ի՞նչ նպատակով է օգտագործվելու:
Շուկան ծառայելու է որպես շուկա:
«Սիթի» չի լինելու՞:
Եթե ժողովուրդը շատ ուզենա, «Փակ շուկայի» շենքի մի մասը «Սիթի» կդառնա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել