
«Ժովովուրդն» ու մարզպետ Նվեր Պողոսյանը հնարավոր է հաշտություն կնքեն
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը քննեց «Ժողովուրդ» օրաթերթի վերաքննիչ բողոքն ընդդեմ Գեղարքունիքի Մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի:
«Ժողովուրդ» օրաթերթն իր առարկությունն է հայտնել դատարանի վճռի դեմ, որով հայցվոր՝ մարզպետ Նվեր Պողոսյանի հայցը մասնակի բավարարվել էր՝ պարտավորեցնելով «Ժողովուրդ» թերթին` հերքելու «Ժողովուրդ» օրաթերթի 2011 թվականի հոկտեմբերի 07-ին թիվ 171 համարում հրապարակված «ՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ» հոդվածում զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև թերթից բռնագանձել 200 հազար ՀՀ դրամ:
Բողոքաբերը նաև առարկում է «Ժողովուրդ» օրաթերթի հակընդդեմ հայցն ընդդեմ Նվեր Պողոսյանի, երրորդ անձ Աննա Թորոսյանի մերժելու դեմ:
Այսօրվա նիստին դատարանի այն հարցին, թե արդյոք կողմերը չե՞ն ցանկանում այս գործով հաշտության գալ, կողմերի որևէ առարկություն չհայտնեցին դատարանի առաջարկին: Այդ պատճառով նիստը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը՝ այն սպասումով, որ կողմերը հաշտության համաձայնություն կնքած կներկայանան նիստին:
Մեկնաբանել