
Հովիկ Աբրահամյանն ընտրվեց
Քիչ առաջ ավարտվեց ԱԺ նախագահի ընտրությունը: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարեց, որ 131 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 110-ը: Հովիկ Աբրահամյանին կողմ է քվեարկել 102 պատգամավոր, դեմ` 4, անվավեր` 4: Հիշեցնենք, որ նա միակ թեկնածուն էր:
Այժմ քննարկվում է ԱԺ երկու փոխնախագահների ընտրության հարցը: Նշենք, որ ԱԺ փոխնախագահների առաջադրման իրավունքը պատգամավորներինն է, ՀՀԿ-ն ԱԺ փոխնախագահների թեկնածուներ առաջարկեց Էդուարդ Շարմազանովին ու Հերմինե Նաղդալյանին: Այլ առաջադրումներ չեղան:
Թեկնածուները ընտրվելու դեպքում ամբիոնից ներկայացնում են իրենց ապագա անելիքները: Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցելու նաև այս ընտրություններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել