
Գողթ գյուղի վարդի աճեցման ջերմոցային տնտեսությունը նախատեսում է կրկնապատկել արտադրությունը
ՀՀ կառավարությունը որոշել է «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. մայիսի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. մայիսի 15-ը։
Ընկերությունը Կոտայքի մարզի Գողթ գյուղի վարչական տարածքում հիմնել է 2 հա մակերեսով վարդի աճեցման ջերմոցային տնտեսություն, որտեղ կիրառվում են հոլանդական «Դալսեմ» ընկերության տեխնոլոգիաները։ Կատարվել է 2.9 մլրդ դրամի ներդրում, ստեղծվել մոտ 40 աշխատատեղ։
2012 թ. աճեցվել է մոտ 950 մլն դրամի վարդ, որի զգալի մասն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելառուս և այլուր։ Այժմ ընկերությունը որոշել է կատարել ևս 7.1 մլրդ դրամի ներդրում, կրկնապատկել արտադրական հզորությունը, ինչպես նաև արտահանման ծավալը։ Աշխատատեղերի թիվը կհասցվի 60-70-ի, կապահովվի շուրջ 107 հազար դրամ միջին աշխատավարձ։
Նոր ծրագրի մեկնարկը կտրվի 2013 թ. առաջին կիսամյակում։
Մեկնաբանել