
Խաչատուր Սուքիասյանին հետաքրքրում էր սուբվենցիոն ծրագրերի ներդրումը արտադրության և ծառայությունների ոլորտ
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ֆինանսների նախարարին ասաց, որ վերջին 3-4 տարիների ընթացքում երկրում ճանապարհաշինական ծրագրեր են իրականացվել, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերով: Աշխուժացել է նաև զբոսաշրջային ոլորտը:
Սուքիասյանը նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյոք ժամանակը չէ՞ սուբվենցիոն ծրագրերով հիմնել նոր արտադրություններ, մատուցել նոր ծառայություններ, որոնք շարունակական եկամուտ և հարկային մուտքեր կապահովեն:
Ֆինանների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատում են տարբեր գործընկերների հետ: Նշեց, որ նախատեսվում է սուբվենցիոն ծրագրերով տնտեսական օգուտներ ստեղծել ոչ միայն ենթակառուցվածքային ներդրումներից, այլև այլ ուղղություններով:
Սակայն նախարարի խոսքից այդպես էլ պարզ չդարձավ, թե որ ուղղություններով են աշխատում:
Մեկնաբանել