
Հակառակորդի կրակոցից վիրավորվել է շարքային զինծառայող Պ. Խ.-ն, վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն:
Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել