
Հովիկ Աբրահամյանը` ԱԺ նախագահ, Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը` փոխնախագահ
Այսօր ՀՀԿ-ն գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր է գումարել, որին մասնակցել է ՀՀԿ-ի վերնախավը` Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Նիստն արդեն ավարտվել է: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ «Հետքին» տեղեկացրեց, որ ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա երկու տեղակալները եւս ՀՀԿ-ական են լինելու: Փոխնախագահներից մեկը շարունակելու է մնալ Էդուարդ Շարմազանովը, մյուսը` Հերմինե Նաղդալյանը:
ՀՀԿ-ն որոշել է նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները: ՀՀԿ-ին այս գումարման Ազգային ժողովում բաժին է հասել 8 հանձնաժողով:
Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կղեկավարի Կորյուն Նահապետյանը: Մինչ այդ, այս հանձնաժողովի ղեկավարը ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանն էր: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի փոխարեն կղեկավարի Արտակ Զաքարյանը։ Մյուս 6 հանձնաժողովների ղեկավարները մնալու են իրենց պաշտոնում:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել