
Հաստատվել է կորոնավիրուսի 155 նոր դեպք
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 155 նոր դեպք, մահվան դեպք չի արձանագրվել։
Նախորդ շաբաթ կատարվել է 1839 թեստավորում։ Առողջացել է 153 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 397 դեպք։ Հիվանդացածներից 434 441-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8709 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 230 307 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել