
Մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի 142 նոր դեպք է գրանցվել
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք, մահացել է 3 անձ։
Նախորդ շաբաթ կատարվել է 2301 թեստավորում։ Առողջացել է 278 մարդ։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 242 դեպք։ Հիվանդացածներից 434 288-ն առողջացել է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8709 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 228 468 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել