
20 մլրդ դրամի վարկ Արցախին՝ բնակելի տների կառուցման և կահավորման նպատակով
Արցախի ֆինանսների նախարարը գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանը՝ 2022 թ. պետական բյուջեով նախատեսված միջպետական վարկի գումարն 20 մլրդ դրամով ավելացնելու համար: Հայաստանի կառավարության հոկտեմբերի 27-ի որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեից Արցախի կառավարությանը 20 մլրդ դրամի չափով միջպետական վարկ կտրամադրվի:
Վարկն Արցախի կառավարությանը կտրամադրվի տարեկան 0,01 % տոկոսադրույքով, մինչև 2026 թ․-ի հունվարի 1-ը մարման ժամկետով։
Ըստ նախագծի հիմնավորման՝ նպատակը 2020 թ․-ի պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված բնակիչների համար Արցախում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների համար ֆինանսավորում տրամադրելն է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել