
Հաստատվել է կորոնավիրուսի 231 նոր դեպք, մահվան դեպք չի արձանագրվել
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 231 նոր դեպք, մահվան դեպք չի արձանագրվել։
Նախորդ շաբաթ կատարվել է 3034 թեստավորում։ Առողջացել է 415 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 100 դեպք։ Հիվանդացածներից 434 017-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8706 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 226 167 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել