
Հաստատվել է կորոնավիրուսի 387 նոր դեպք, մահացել է 6 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 387 նոր դեպք, մահացել է 6 մարդ։
Նախորդ շաբաթ կատարվել է 3108 թեստավորում։ Առողջացել է 791 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 444 869 դեպք։ Հիվանդացածներից 433 602-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8706 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 223 133 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել