
Գայանե Առուստամյան. «Ես չեմ հավատում ԲՀԿ-ին»
«Անձամբ ես հակված չեմ հավատալ, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր հայացքներ կրող կուսակցություն է»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը:
Նրա կարծիքով՝ ԲՀԿ-ն, որը խոսում է ժողովրդավարության և ընտրակեղծիքների դեմ պայքարի մասին, դեռևս պետք է իր քայլերով ապացուցի, որ իր խոսքը գործ է, այլ ոչ թե խաղ, և որ ինքն իսկապես ցանականում է դիմադրել այս իրավիճակին: Առհասարակ, ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն:
«Ես չեմ հավատում ԲՀԿ-ին: Հնարավոր է, որ ԲՀԿ-ն իր լոյալ դիրքը պահպանում է, որպեսզի նախագահական ընտրություններին իր թագավորով հանդես գա»,- հայտարարեց ՀԱԿ ներկայացուցչը:
Վերջինս չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, որը ՀԱԿ-ի ձայների մի մասը գնաց ԲՀԿ-ին: Նրա կարծիքով՝ ՀԱԿ-ի ընտրազանգվածը կայուն է և հասարակության ողջամիտ հատվածն է: Սակայն եթե այն նվազում է, նշանակում է, որ մարդիկ արտագաղթում են: Գ. Առուստամյանի խոսքերով՝ ԲՀԿ-ի ընտրազանգվածը ընտրեց «Ժառանգությանը»:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու վարկածին՝ ՀԱԿ ներկայացուցիչը դա համարեց անհնար՝ երկրորդ նախագահին որակելով մոնստր:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել