
Պաշտպանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին
Հայաստանի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։
Պաշտպանի գրասենյակի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Ադրբջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։
Պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների, մասնավորապես կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև փոխանցել է Պաշտպանի հաստատության կողմից այս փաստերն ամրագրող ոչ հրապարակային զեկույցը։
Պարոն Ռոքվոյը կարևորել է Պաշտպանի հաստատության կողմից իրականացվող աշխատանքները և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։
Մեկնաբանել