
Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցն ընտրվեցին ԲԴԽ անդամ
Ազգային ժողովը 67 կողմ ձայնով, փակ գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրեց Արդարադատության նախարար արդեն նախկին նախարար Կարեն Անդրեասյանին և Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին: Ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում այսօրվա նիստին:
107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը: Երկու թեկնածուի օգտին էլ քվեարկել էր 67 պատգամավոր: Որևէ պատգամավոր դեմ չէր քվեարկել թեկնածուներին:
Քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո ԱԺ դահլիճում Անդրեասյանն ու Թումանյանցը երդվեցին:
Հիշեցնենք, Այսօր Ազգային ժողովում պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել` ԲԴԽ երկու անդամ ընտրելու նպատակով: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին:
Թեմային վերաբերող լուրեր`
- Ազգային ժողովում արտահերթ կարգով Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրում են ԲԴԽ անդամ
- Կարեն Անդրեասյան. «Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը»
- Կարեն Անդրեասյանը պատասխանեց իշխանական պատգամավորների «մեղմ» հարցերին
- ԲԴԽ անդամի թեկնածու Երանուհի Թումանյանցը ևս նախընտրեց «շատ չխոսել»
- ԲԴԽ անդամի թեկնածուին ընդամենը մեկ բովանդակային հարց տվեցին
Մեկնաբանել