
15 մլն դրամ՝ սեպտեմբերին զոհված անձանց դիերի դատաբժշկական փորձաքննության համար
Կառավարությունը 15 մլն դրամ կհատկացնի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված անձանց դիերի լրացուցիչ դատաբժշկական, հյուսվածքաբանական, գենետիկական համապատասխան փորձաքննության ծառայությունների համար։
Գործադիրի հոկտեմբերի 6-ի որոշմամբ՝ ևս 15 մլն դրամ կհատկացվի մարտական գործողությունների անմիջական մասնակիցներին բժշկական օգնության և սպասարկման փոխհատուցման համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել