
Նիկոլ Փաշինյանը Պրահայում կհանդիպի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկնում է Պրահա, որտեղ մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և քառակողմ հանդիպում է նախատեսված Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահների միջև: Նախատեսված է նաև հանդիպում Թուրքիայի նախագահի հետ:
Վարչապետ Փաշինյանը Պրահայից մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել