
Սպանություն Վաղարշապատում. Մարատ Մարգարյանը խոստովանել է
Մայիսի 27-ին՝ ժամը 20.50-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Գայ և Չոբանքարա կամարների տարածքով անցնող չգործող ջրատարում տղամարդու դիակ կա:
Հիշյալ վայրում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են 1964 թ. ծնված Մայիս Խաչիկյանի դիակը՝ բռնության հետքերով:
Ոստիկանության ծառայողների կողմից «տաք հետքերով» ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15.00-ի սահմաններում, Մաշտոցի փողոցի թիվ 79 շենքի մոտ ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 1979 թ. ծնված Մարատ Մարգարյանն իր «Նիսան-Մարչ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, դանակի չորս հարված հասցնելով, սպանել է Մ. Խաչիկյանին, դիակը տեղափոխել և գցել է ջրատարի մեջ ու հեռացել:
Մարատ Մարգարյանը «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ-ից մեկնելիս հայտնաբերվել և ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին, որտեղ խոստովանել է իր կատարած սպանությունը: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է:
Մարատ Մարգարյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Մեկնաբանել