
Սյունիքում դեսպան Լին Թրեյսին հանդիպել է տեղահանված և հարձակումներից տուժած ընտանիքներին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուք էջը գրառում է արել սեպտեմբերի 27-ին դեսպան Լին Թրեյսիի Սյունիքի մարզ կատարած այցի վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ստորև.
«Սյունիքի մարզում դեսպան Թրեյսին հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքներին ու անձանց։
Քննարկվել են մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերները ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։
Դեսպան Թրեյսին եղել է Ակներ գյուղում, որը տուժել էր հրետակոծությունից։
Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը»,- ասված է գրառման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել