
Երիտասարդ գրողները պահանջում են դադարեցնել Կեչառիսի հարևանությամբ ռեստորանի շինարարությունը
Երիտասարդ գրողների 10-րդ համաժողովի մասնակիցների հայտարարությունը
Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող ռեստորանային համալիրի շինարարության վերաբերյալ
Կեչառիսի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ումշակութային կենտրոններից էր: Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշորգիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, ՎասակԽաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։ Կեչառիսից 120 մ հեռու կանգուն է Ս. Հարություն փոքրիկ եկեղեցին, որը կառուցվել է 1220թ.-ին։ Արևմտյան ճակատինկից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում։
Եվ այս պատմամշկութային երկու արժեքների միջև ներկայումս կառուցվում է ժամանցային համալիր, որն ակնհայտորեն արժեզրկում է մշակութային համալիրի պատմական նշանակությունը և կարող է իր գործունեությամբ բացասական ազդեցություն ունենալ տարածքի ընդհանուր հոգևոր և բարոյական միջավայրի վրա: Մեր շրջայցի ժամանակ հավանաբար մասամբ գործող կիսակառույց հաստատությունից արդեն իսկ հնչում էր հայալեզու մուղամ:
Մենք' համաժողովի մասնակից գրողներս, մեր քաղաքացիական պարտքն ենք համարում մեր դժգոհությունն ու վրդովմունքը հայտնելու վերոնշյալ տարածքում կատարվող շինարարության դեմ: Պահանջում ենք դադարեցնել շինարարությունը և պատկան մարմիններից ակնկալում ենք հետևողականություն նշյալ տարածքում ցանկացած տեսակի շինարարության օրինականացման և իրագործման հարցում:
Դիմում ենք'
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին
ՀՀ վարչապետին
ՀՀ մշակույթի նախարարին
Կոտայքի մարզպետին
Ծաղկաձորի քաղաքապետին
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել