
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ի՝ ժամը 18:00-ի դրությամբ, հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք՝ առավոտյան ՊՆ-ն հաղորդել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել