
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
Սեպտեմբերի 19-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են սկսել ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի ուղղություններով՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Այժմ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հաղորդմամբ, միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Մեկնաբանել