
Նենսի Փելոսի․ «Մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ֆեյսբուք իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․
«Մեր հիմնադիրները 1787թ.` Սահմանադրության օրը, ժողովրդավարությունը գերադասեցին բռնապետությունից: Սերունդներով մենք պաշտպանել և պահպանել ենք այդ ընտրությունը: Այսօր՝ ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվան և Հայաստան, աշխարհը կանգնած է ժողովրդավարության և բռնապետության միջև ընտրության առաջ, և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»։
Նշենք, որ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունն արդեն ժամանել է Երևան։ Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։
Սա խոսնակ Փելոսիի առաջին այցն է Հայաստան։
Սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի այս հղմամբ։ Խոսնակ Փելոսին կանդրադառնա երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և ժողովուրդների երկարամյա կապերը։
Մեկնաբանել