
Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիներին կհանդիպի սեպտեմբերի 19-ին, Մոսկվա կինոթատրոնում
Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուք գրառմամբ տեղեկացրել է, թե քաղաքացիները երբ և որտեղ կարող են հանդիպել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
«Երեկ մեր հայրենակիցների մի խումբ ցանկություն է հայտնել հանդիպելու Ռոբերտ Քոչարյանին:
Ինչպես երեկ գրասենյակ եկած քաղաքացիներին խոստացել էի, տեղեկացնում եմ, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի՝ ժամը 13:00-ին, Կինո Մոսկվայի կարմիր դահլիճում»,- ասված է գրառման մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել