
Ն. Փաշինյան. «Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ևս 10 քառակուսի կմ օկուպացրել են մեր երկրից»
Պատգամավոր Մարիամ Պողոսյանը ԱԺ-ում ասաց՝ լուրեր են շրջանառվում, որ թշնամին կիլոմետրերով ներխուժել է Հայաստանի տարածք: Ինչպես նաև խոսվում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է 100 դի վերադարձնել Հայաստանին: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք իրական են այդ լուրերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից պատասխանելով Մ. Պողոսյանի հարցին, նշեց, որ այսօրվա դրությամբ զոհերի թիվը 105-ն:
«Ես առաջարկում եմ, որ մենք քարոզչական պատերազմի շրջանակներում դաշտ նետված թեզեր ընդհանրապես չբարձրաձայնենք, մի հատ էլ քննարկենք»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ թշնամին ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք, ինչը փաստ է:
«Մեր զինված ուժերն աշխատում են այդ ներխուժումը վերացնելու ուղղությամբ: Իհարկե, ներխուժել են: Նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քառակուսի կմ տարածք օկուպացրել են մեր երկրից: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ևս 10 քառակուսի կմ օկուպացրել են մեր երկրից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս ագրեսիան չեն ընդունում, և ագրեսորը պետք է դուրս գա մեր տարածքից:
Մեկնաբանել