
105 զոհ և տարածքային կորուստներ. տվյալներն այսօրվա դրությամբ
«Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է»,- պատասխանելով պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին՝ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև տարածքների կորստով, ինչին ի պատասխան էլ վարչապետը նշեց, թե երբ ասում են Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նկատի ունենք, որ որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է իրականացրել, ինչն էլ հանդիսացել է ՀԱՊԿ-ին դիմելու պատճառը:
«Ագրեսորը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գա: Սա է մեր խնդիրը, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մեր նախաձեռնության իմաստով»,- ասում է Ն. Փաշինյանը՝ գոհացուցիչ փաստ համարելով ՀԱՊԿ-ի երեկվա նիստը:
Վարչապետը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, որը ճանաչված է, ինչն էլ վավերացված է երկու երկրի կողմից: Ն. Փաշինյանի փոխանցմամբ, եթե Ադրբեջանն ասում է, որ նման բան չկա, ապա ընդհանուր համատեքստում նրանց արտահայտած մի շարք դիրքորոշումներ ընդհանրապես իմաստազուրկ են դառնում:
Մեկնաբանել