
Արարատ Միրզոյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի դիտորդները վաղը կժամանեն
Ազգային ժողովում պատգամավորների ու Կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նշեց, որ հանրային կարծիք է ձևավորվել, թե Ադրբեջանի ագրեսիային արձագանքել են Ամերիկայի, Ֆրանսիայի ղեկավարները, ինչպես նաև այլ եվրոպական երկրներից:
Միաժամանակ, ըստ պատգամավորի, անհասկանալի է ՀԱՊԿ-ի վերաբերմունքը Հայաստանի խնդրանքին: Նա Կառավարությանը հարց ուղղեց, թե ի վերջո՝ ինչ խնդրանքով ենք դիմել ՀԱՊԿ-ին և ինչ պատասխան ենք ստացել:
Պատգամավորի հարցին պատասխանեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ միջազգային արձագանքն Ադրբեջանի այս ագրեսիայի դեպքում մեծ մասամբ հասցեական էր:
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, գիտեք, որ լինելու է դիտորդական առաքելություն: Մենք կարծում ենք, որ այդ առաքելությունը կժամանի վաղը: Մնացածը քննարկելի է և դեռ քննարկվում է: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է Հավաքական անվտանգության խորհրդում»,- պատասխանեց Արարատ Միրզոյանը:
Մեկնաբանել